«Բանձայ». Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն պաշտոնապես գահ է բարձրացել

11:09   22 Հոկտեմբեր 2019    245

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն պաշտոնապես գահ է բարձրացել: Նա այս մասին հայտարարել է թագադրման պաշտոնական արարողության ժամանակ՝ շուրջ 2 հազար հյուրերի ներկայությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թագադրման արարողությունը հեռարձակվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով:

«Ահա այստեղ` գահակալման այս արարողության ժամանակ, հայտարարում եմ գահ բարձրանալուս մասին: Երդվում եմ ժողովրդիս կողքին կանգնած և Սահմանադրության համաձայն ծառայել Ճապոնիային և նրա ժողովրդին՝ որպես նրա գոյության խորհրդանիշ՝ հանուն Ճապոնիայի ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության: Թո՛ղ մեր ժողովրդի իմաստությունն ու եռանդը երկիրն ավելի մեծ բարգավաճման տանի»,- ասել է կայսրն արարողության ժամանակ:

Պաշտոնական արարողության ժամանակ Ճապոնիայի վարչապետը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով: Ելույթից հետո վերջինս երեք անգամ բացականչել է «բանձայ», ինչը նշանակում է՝ «10 հազար տարի», այսինքն՝ «երկար տարիներ»:

Կայսեր հռչակման արարողությունը տեղի է ունեցել շուրջ 2000 հյուրերի ներկայությամբ, որոնցից 4 հարյուրն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ են: Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատի «Սոճիների սրահում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները