Չիլիում շարունակվող անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 13-ի. EFE

11:29   22 Հոկտեմբեր 2019    268

Չիլիում առնվազն 13 մարդ Է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, բողոքների ընթացքում Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը գնահատվում Է 300 մլն դոլար:

«Վանդալների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել Է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն: Անկարգությունների պատճառով Սյանտյագոյի իշխանությունները հոկտեմբերի 22-ին չեղարկել են պարապմունքները դպրոցներում:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել Է պատերազմի հետ: «Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ Է ուժ կիրառել առանց որեւԷ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում Է մարդկային կյանքերին»,- ասել Է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել Է 24 Oras հեռուստաալիքի եթերում:

Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթեւեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչեւ առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Է մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում:

Պինյերան նաեւ որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթեւեկության գների բարձրացումը, մինչդեռ հրկիզումներն ու կողոպուտները շարունակվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները