Մակրոնը զանգահարել է Պուտինին

12:04   22 Հոկտեմբեր 2019    308

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Հեռախոսազրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նշվել է, որ Մինսկի համաձայնագրերը հանդիսանում են Դոնբասում հակամարտության լուծման ոչ այլընտրանքային ծրագիր։

«Կիևից պահանջվում է անվերապահորեն իրականացնել «Նորմանդյան ձևաչափով» և խմբային շփման արդյունքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Խոսքը Զոլոտոյի և Պետրովսկու բնակավայրերում ուժերի և ռեսուրսների տարանջատման, ինչպես նաև Ուկրաինայի օրենսդրության մեջ «Շտայնմայերի բանաձևի» իրականացման մասին է։

Խոսելով «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին՝ Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել դրա մանրակրկիտ նախապատրաստման անհրաժեշտության վրա, որը թույլ կտա նոր քայլեր զարգացնել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման համատեքստում:

Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և պայմանավորվածություն ձեռք բերել տարբեր մակարդակներում երկկողմ շփումները շարունակելու վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները