Ժիրինովսկին կոչ է արել օրինականացնել բազմակնությունը Ռուսաստանում

12:13   22 Հոկտեմբեր 2019    288

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում հնարավոր չէ ժողովրդագրական խնդիրների լուծումը` առանց բազմակնության օրինականացման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է mskagency.ru կայքը:

Ժիրինովսկին այս թեմայով խոսել է ՌԴ պետդումայում կայացած «Ավանդական արժեքները և դրանց ապահովման իրավական երաշխիքները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Սլավոնացիների մոտ բազմակնություն կար, ինչո՞ւ չեղարկվեց: Լավ էր, չէ՞, հիմա մենք մեկ միլիարդ բնակչություն կունենայինք: Սա պետք չէ ժխտել, որովհետև մենք երբեք չենք լուծի ժողովրդագրական խնդիրներն առանց բազմակնության»,- ընդգծել է Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ «Մայրական կապիտալ» ծրագրի գումարի չափն ավելացնելը չի լուծի երկրում ծնելիության հարցը:

«Դուք գումարները կներդնեք ընտանեկան կապիտալի մեջ, ընտանեկան կապիտալի չափը միլիոն կդառնա, բայց միևնույն է՝ չեն ծննդաբերի»,- նշել է քաղաքական գործիչը:

2007 թվականից Ռուսաստանում գործում է «Մայրական կապիտալ» ծրագիրը: Երկրորդ և հաջորդ երեխաներին ունենալիս կանանց տրվում է 453,026 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատ: Այդ միջոցները կարելի է օգտագործել ապրելու պայմանները բարելավելու, երեխաների կրթության համար: Ծնողների չարդարացված ծախսերից ընտանեկան կապիտալը պաշտպանելու համար տվյալ գումարը թույլ չի տրվում կանխիկացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները