ԱՄՆ նախագահը Հիլարի Քլինթոնին հոգեկան հիվանդ է անվանել

13:24   22 Հոկտեմբեր 2019    174

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը և նրա որոշ աջակիցներ հոգեկան հիվանդ են:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփն այսպես է բնութագրել Դեմոկրատական կուսակցության այդ ներկայացուցիչներին:

Նա նշել է, որ Քլինթոնը, որը պարտվեց 2016-ի նախագահական ընտրություններին, հիմա բոլոր քաղաքական հակառակորդներին մեղադրում է «ռուսական գործակալներ» լինելու մեջ: «Այս մարդիկ հիվանդ են: Նրանց հետ ինչ-որ բան այն չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Քլինթոնի և նրանց մասին, որոնք կիսում են այդ տեսակետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Թուլսի Գաբբարդը և Կանաչների կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ջիլ Շտայնը ռուսական գործակալներ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները