ՌԴ-ը, Իրանը և Չինաստանը փորձում են ազդել ԱՄՆ-ում 2020-ին սպասվող նախագահական ընտրությունների վրա

13:35   22 Հոկտեմբեր 2019    161

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ջանքեր են գործադրում՝ ազդելու 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա:

Նա նշել է, որ այդ երկրներն ավելի ու ավելի բարդ մարտավարություն են օգտագործում այդ նպատակների իրականացման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուկերբերգը վստահեցրել է, որ Facebook-ը կկարողանա հակազդել միջամտությանը և ապահովել անհրաժեշտ պաշտպանություն, քանի որ 2016 թվականից ընկերությունը կարևոր դեր է խաղացել աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում ընտրությունների վրա ազդելու փորձերը կանխելու գործում:

«Մենք ի վիճակի ենք արագորեն հայտնաբերել միջամտության փորձերը և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ, մեր համակարգերն այժմ շատ ավելի առաջադեմ են, քան նախկինում», - ասել է Facebook-ի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները