Դեմոկրատները մտադիր են Թրամփին մեղադրել լիազորությունների չարաշահման մեջ՝ իմպիչմենթի շրջանակում

14:12   22 Հոկտեմբեր 2019    182

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները մտադիր են իմպիչմենթի գործընթացի շրջանակում ուկրաինական սկանդալի հետ կապված նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել իշխանությունը չարաշահելու մեջ, հաղորդում է NBC-ն:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին համոզված է, որ նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել Ուկրաինայի հետ Թրամփի հարաբերություններին:

Հայտնի է, որ դեմոկրատները շարունակում են քննարկել մեղադրանքները, որոնք կարող են առաջադրվել նախագահի դեմ:

Բացի այդ, Թրամփի դեմ ուղղված մեղադրանքները հասանելի կլինեն լայն հասարակությանը՝ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեմոկրատներ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները