Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

15:02   22 Հոկտեմբեր 2019    199

Կրեմլն ակնկալում Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արեւելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի պլանների մասին եւ այն համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել Է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները շատ են, բանակցությունները շատ բարդ են լինելու, դա ակներեւ Է»,-ասել Է Պեսկովը եւ հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տեւել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Պուտինի  


Վերնագիրի այլ պիտակները