Մոսկվայում բացատրել են Իրանի դեսպանի դստեր մահը

15:26   22 Հոկտեմբեր 2019    173

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դուստրը՝ 28-ամյա Արեֆեհ Սանաին մահացել է Մոսկվայում, սրտի կաթվածի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Իրանի դեսպանատունը:

«Երեկ նրա մոտ սրտի կաթված է եղել, ցավոք, նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով»,- պարզաբանել են դեսպանատանը՝ հերքելով ինքնասպանության վարկածը:

Ավելի վաղ, «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հաղորդել էր Սանաիի ինքնասպանության մասին՝ երկարատև ընկճախտից հետո: Ինչպես գրել է «112» Telegram-ալիքը, աղջկա դին գտել են Պոդսոսենսկու նրբանցքում գտնվող իր բնակարանի պատուհանի տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները