Բաքվի գագաթնաժողովում կստորագրվեն 4 փաստաթղթեր. Օրակարգում է գտնվում նաև Ղարաբաղը

12:26   22 Հոկտեմբեր 2019    409

«158 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Չմիավորման Շարժման Բաքվի գագաթնաժողովին»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ռամիզ Հասանովը: Նա նշել է, որ գագաթնաժողովում նախատեսվում է ստորագրել չորս եզրափակիչ փաստաթուղթ.

«Նախատեսվում է, որ գագաթնաժողովում կստորագրվեն Բաքվի հռչակագիրը, Բաքվի քաղաքական հռչակագիրը, Երախտագիտության փաստաթղթ ընդունող կազմակերպիչ երկրին և ակնկալվում է, որ կստորագրվի Պաղեստինի վերաբերյալ փաստաթուղթ: Առաջին երեք փաստաթղթերի մեջ նեռարվել են նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ Բաքվում Չմիավորման Շարժման անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XVIII գագաթնաժողովը տեղի կունենա 2019-ի հոկտեմբերի 25-26-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները