Հայաստանը չի մասնակցելու Բաքվի գագաթնաժողովին

12:58   22 Հոկտեմբեր 2019    370

Հայկական կողմի մասնակցությունը չի սպասվում Բաքվում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար Ռամիզ Հասանովը:

Ըստ նրա, Հայաստանը, որը կազմակերպության մեջ դիտորդի կարգավիճակ ունի, չի գրանցվել հանդիպմանը մասնակցելու համար:

Նշենք, որ Բաքվում Չմիավորման Շարժման անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XVIII գագաթնաժողովը տեղի կունենա 2019-ի հոկտեմբերի 25-26-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու  


Վերնագիրի այլ պիտակները