Բաթումի նավահանգիստ է մտել ամերիկյան ռազմական «Պորտեր» նավը

16:54   22 Հոկտեմբեր 2019    236

Ամերիկայի Միացյալ Նահանգների նավատորմի USS Porter (DDG 78) նավը մտել է Բաթումի նավահանգիստ:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդմամբ` այցը ծառայում է ԱՄՆ-Վրաստան համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության աջակցությանը:

Սա նավի երկրորդ այցն է Վրաստան, ինչը ը մեկ անգամ ևս կարևորում է ԱՄՆ-Վրաստան ծովային համագործակցությունը:

USS Porter-նավը (DDG 78) Arleigh Burke կարգի հրթիռային կործանիչ է: Նավն ունի սուզանավեր և բալիստիկ հրթիռներ հայտնաբերելու և ոչնչացնելու տեխնիկական հնարավորություն:

ԱՄՆ-ի նավատորմի նավերը Մոնտրոյի հռչակագրի և միջազգային իրավունքի համաձայն հաճախ են մուտք գործում Սև ծով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաթումի  


Վերնագիրի այլ պիտակները