Ճապոնացիների երկու երրորդը ջերմ զգացմունքներ է տածում կայսեր նկատմամբ

22:06   23 Հոկտեմբեր 2019    360

Ճապոնիայի բնակիչների մեծամասնությունը ջերմ բարեկամական զգացմունքներ է տածում ներկայիս կայսեր՝ Նարուհիթոյի նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստ է հայտարարել, որ կայսերական ընտանիքը մոտ է կանգնած ժողովրդին:

Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները, որը NHK հեռուստաաալիքի կողմից անցկացվել Է գահակալությանը նվիրված հանդիսավոր արարողության կապակցությամբ, որը տեղի Է ունենալու հոկտեմբերի 22-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս տեսակետը պաշտպանում է 1,5 հազար հարցված քաղաքացիների մոտավորապես 72 տոկոսն այն դեպքում, երբ մնացածները պատրաստ չեն հայտնել նման հույզերի մասին: Համանման համամասնությամբ (70 տոկոսը) ճապոնացիներ հայտարարել են, որ հետաքրքրություն են դրսեւորում կայսերական ընտանիքի կյանքի նկատմամբ եւ հետեւում են այդ թեմային վերաբերող նորություններին:

Ընդ որում՝ ավագ սերունդները երիտասարդներից ավելի լավ են տեղեկացված կայսեր հետ կապված նշանավոր իրադարձությունների մասին: Բացի այդ, հարցման մասնակիցների 69 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ վերջին 30 տարվա ընթացքում, երբ Ճապոնիան կառավարում էր նախորդ՝ Ակիհիտո կայսրը, նրա եւ ժողովրդի միջեւ հեռավորությունն զգալիորեն կրճատվել է Սյովայի դարաշրջանի համեմատությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները