Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է BBC հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան Լորա Կյունսբերգը՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակի աղբյուրին:
«Եթե խորհրդարանը կրկին կողմ արտահայտվի Brexit-ի հետաձգմանը՝ մերժելով կառավարության առաջարկը, իսկ ԵՄ-ն հետաձգի Brexit-ի ժամկետը մինչև հունվարի 31-ը, ապա մենք հետ կկանչենք օրինագիծը, խորհրդարանում հետագա քննարկումներ այլևս չեն լինի, և մենք կշարժվենք մինչև Սուրբ Ծնունդ կայալիք ընտրությունների ուղղությամբ»,- մեջբերվում է վարչապետի գրասենյակի աղբյուրի խոսքը:
Հիշեցնենք, որ Ջոնսոնն այսօր Համայնքների պալատում ներկայացնում է Brexit-ի հարցով վերջնական համաձայնագիրը՝ ըստ որի Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ին և որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա օրվա ընթացքում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ