Արքայազն Հարին և Մարքլը զայրացրել են թագավորական ընտանիքի անդամներին

21:41   22 Հոկտեմբեր 2019    266

Աֆրիկայից վերադառնալուց հետո բրիտանական հեռուստատեսությունը թողարկեց արքայազն Հարիի և Մեղան Մարքլի միջազգային շրջագայության մասին պատմող վավերագրական ֆիլմ՝ «Հարի և Մեգան. Աֆրիկյան ճանապարհորդություն» վերնագրով։

Մամուլի հետ անկեղծ հարցազրույցը վրդովմունքի ալիք է առաջացրել Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչների շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրիտանական ընտանիքի ներքին կյանքի, ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի հետ հարաբերությունների, մամուլի ճնշումների մասին պատմությունները, ըստ թագավորական ընտանիքի անդամների, չափազանց անկեղծ էին: Ավելին, ընտանիքում կա մի կանոն՝ լրագրողների հետ շփվել բացառապես խոսնակների միջոցով: Միապետները չեն բացահայտում իրենց անձնական կյանքի մանրամասները, այլ մասամբ դրանց մասին խոսում են լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում:

«Արքայական ընտանիքը չի հասկանում, թե կոնկրետ ինչի են ուզում հասնել արքայազն Հարին և Մեղան Մարքլը, քանի որ սովորաբար արքայական ընտանիքի անդամները այնքան էլ չեն խոսում անձնական կյանքի մասին: Արդար է ասել, որ արքայական ընտանիքը խորապես մտահոգված և վրդովված է այն ուղղությունից, որով ընթանում է ամեն ինչ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները