Թրամփը իմպիչմենտի գործընթացը ինքնադատաստան է որակել

22:25   22 Հոկտեմբեր 2019    255

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը անվանել է ինքնադատաստան:

Այս մասին նա գրել է երեքշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ստացվում է, որ մի օր, եթե դեմոկրատը դառնա նախագահ, և հանրապետականները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում նույնիսկ շատ չնչին տարբերությամբ, նրանք կկարողանան նախագահին իմպիչմենթ հայտարարել՝ առանց համապատասխան ընթացակարգերի, ազնվության կամ դա անելու ցանկացած իրավունքի: Բոլոր հանրապետականները պետք է հիշեն՝ ինչի վկա են իրենք՝ ինքնադատաստանի։ Բայց մենք կհաղթենք»,- հայտարարել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները