Ռուսական ORSIS-ից պատասխանել են Դավիթ Տոնոյանին

12:25   06 Նոյեմբեր 2019    523

ORSIS ընկերության արտադրանքը, որով նա մասնակցել է Հայաստանի ռազմական ուժերի տապալված տենդերին, բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Հայաստանի զինծառայողների կողմից և տեղի մասնագետների մոտ հարցեր չի առաջացրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ ռուսական ORSIS ընկերության գործում առկա է «հանցավոր արարք», մանրամասները պետք է պարզի քննությունը: «Արտադրանքի նշանակության վերաբերյալ շահարկումները միանգամայն անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձարկումների ճանապարհով և համաձայն Մարտական-տեխնիկական բնորոշիչների պահանջների, և ոչ թե այնպիսի փորձագետների վկայակոչելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում:

Նշեմ, որ մեր ընկերության կողմից առաջարկվող արտադրանքը բազմիցս հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում: Վերջին անգամ դրանք փորձարկվել են 2018թ. դեկտեմբերին, և իրենց դրսևորել են լավագույն կերպով »,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ընկերությունում նշել են, որ Հայաստանի քննչական կոմիտեում Տոնոյանի հիշատակած «հանցավոր արարքները» հայտնաբերվել են ՝ ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի դիմումի փաստով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ORSIS   Դավիթ-Տոնոյան  


Վերնագիրի այլ պիտակները