Հարությունյանն, առհասարակ, նախարար կոչվելու իրավունք չունի. ԵՊՀ ուսանող

10:58   06 Նոյեմբեր 2019    568

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում շարունակվում է դասադուլը՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:

«Եթե մենք տեսնում ենք, որ պետության գլխում կանգնած է մի այնպիսի նախարար, որն իր սեփական երկրի հիմքը չի կարողանում կառուցել ու հանում է «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր լինելը, նշանակում է՝ նա, առհասարակ, նախարար կոչվելու իրավունք չունի», - լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Էմմա Գրիգորյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշեց՝ բոլոր նրանք, որոնք կհամարեն, որ ճիշտ է Արայիկ Հարությունյանի առաջարկած դրույթը, նրանք էլ չունեն բարձր պաշտոնի իրավունք։

«Եթե հարկ լինի, մենք օրերով, նույնիսկ, տարիներով կպայքարենք հանուն մեր շահերի, հանուն մեր ազգի շահերի», - ասաց Էմմա Գրիգորյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները