Նիկոլ Փաշինյանը պետք է հայտնի իր դիրքորոշումը. ԵՊՀ-ում դասադուլ է

11:26   06 Նոյեմբեր 2019    604

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բողոքի ակցիա է՝ ընդդեմ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելու: Ակցիային միացել են նաև դասախոսներ:

Դասախոսներից մեկի խոսքերով, այս դեպքում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը կարևոր չէ, էական է այն, թե ինչ քաղաքականություն է որդեգրում կառավարությունը. «Եթե այս նախարարը պետք է հրաժարական տա, փոխարենը գա ուրիշն ու շարունակի նույն քաղաքական գիծը, որևէ տարբերություն չի լինի: Կարևոր է, որ կառավարությունը հստակ հանդես գա: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ականջալուր լինի: Նա էլ որպես նախկին համալսարանական, որպես կառավարության ղեկավար կարող է հստակ հայտնել իր դիրքորոշումը, և խնդիրը դրվի այլ հարթության մեջ, ոչ թե լինի դասադուլ, որը խանգարում է դասապրոցեսին»:

Բանասիրականի դասախոսը համաձայն է, որ կարելի է քննարկման առարկա դարձնել դասավանդվող առարկաների բովանդակությունը, կարելի է ծրագրային փոփոխություններ անել, պահանջել համապատասխան ամբիոններից անել դա, սակայն պետք չէ ուղղակի վերցնել ու հանել դրանք:

Բանասիրական ֆակուլտետն ավելի վաղ իր դիրքորոշումը հայտնել է ԵՊՀ ղեկավարությանը, որը պետք է որ արդեն փոխանցված լինի ԿԳՄՍՆ-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները