Մահացած հայ զինծառայողի հայրը պնդում է, որ ՀՔԾ-ն որդու սպանության գործը կոծկել է. VIDEO

12:27   07 Նոյեմբեր 2019    1036

2013 թվայանին զորամասում մահացած հայտնաբերված ժամկետային հայ զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր Հայաստանի կառավարության շենքի մոտ պահանջում է բացահայտել որդու սպանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա պնդմամբ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։

«Հատուկ քննչական ծառայությունը՝ քննիչներով հանդերձ, որդուս սպանության գործը կոծկել է։ Պահանջում եմ, որպեսզի այդ գործը բացահայտեն»,- նշեց Հովսեփ Մուրադյանը։

Ըստ նրա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն 18 ամիս առաջ «խաբել է»՝ ասելով, թե որդու գործին ծանոթ է, սակայն այդպես էլ ոչինչ չի արել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները