Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմական հարաբերություններն ընդլայնվում են

12:26   07 Նոյեմբեր 2019    568

Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Զաքարի Գրոսի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանության նախարարությունը շնորհավորել է դեսպանին երկրում դիվանագիտական առաքելության կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Իր հերթին, դիվանագետն նշեց, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանում մի շարք ֆրանսիական պաշտպանական ընկերությունների կողմից իրականացվող տարբեր նախագծերի ներկա վիճակը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները