Մակրոնը հանդես Է եկել ՌԴ-ի հետ երկխոսության վերականման օգտին հակառակ Լեհաստանի բողոքների

17:06   07 Նոյեմբեր 2019    375

Եվրոպան պետք Է վերականգի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած Բալթիկայի երկրների եւ Լեհաստանի կողմից անվստահությանը:

Այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 7-ին բրիտանական The Economist հանդեսում հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իմ գաղափարը բնավ պարզամիտ չԷ»,- մեջբերում Է հրատարակությունը Ֆրանսիայի ղեկավարի խոսքը՝ հիշեցնելով Լեհաստանի եւ Բալթիկայի երկրների անհանգստության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիտնի հետ նրա հանդիպումներից: Նրա խոսքով՝ Եվրոպան հարկադրված կլինի փորձելու ընդհանուր լեզու գտնել իր մերձավոր հարեւանի հետ, սակայն, հրաժարվելով այդ քայլից, եվրոպացիները «մեծ սխալ կգործեն»:

Հանդեսը, շարադրելով նախագահի խոսքն առանց մերջբերումների, նշում Է, որ Մակրոնը կոչ չի արել հրաժարվելու հակառուսական պատժամիջոցներից, որնք սահմանվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Նա նշել Է, որ այդ երկրում խաղաղ կարգավորման գործընթացն իրենից երկարաժամկետ ռազմավարություն Է ներկայացնում, որը կարող Է ձգձգվել տասնամյակներով:

Ֆրանսիայի ղեկավարը բազմիցս հանդես Է եկել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման եւ ամրապնդման օգտին՝ այդ թվում կոչ անելով թույլ չտալու նրա հետագա մերձեցումը Չինաստանի հետ:

Օգոստոսի 27-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների խորհրդակցությունում՝ Բրեգանսոն ամրոցում Պուտինի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց, Մակրոնը հայտարարել Է աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտի մասին եւ վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանի հետ գործընկերության զարգացումն անհարաժեշտ Է «Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարարապետության» ստեղծման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները