Գործազուրկ չինացին դարձել է երկրի ամենահարուստ մարդը

17:23   07 Նոյեմբեր 2019    266

Ինտերնետ-հսկա Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման կրկին գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը, գրում է Forbes-ը:

Անցած յոթ ամիսների ընթացքում առաջատարը Tencent հոլդինգի հիմնադիր Մա Հուանթենն էր:

Ամենահարուստ չինացիների նոր վարկանիշում Ջեք Մաի ունեցվածքը գնահատվում է 38.2 միլիարդ դոլար: Սա 3.6 միլիարդով ավելին է, քան մեկ տարի առաջ:

Մարտից ի վեր ամենահարուստ չինացիների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Tencent-ի հիմնադիր Մա Հուանթենը, որի ունեցվածքը գնահատվել է 38.8 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, այդ ժամանակվանից այն նվազել է՝ հասնելով 36 միլիարդի, ինչը թույլ է տվել Ջեք Մաին կրկին շրջանցել նրան:

Bloomberg Billionaires համաշխարհային վարկանիշում Ջեք Ման զբաղեցնում է 19-րդ տեղը (ըստ այս վարկածի նրա կարողությունը 42.6 միլիարդ դոլար է), Մա Հուանթենը, որը հայտնի է նաև որպես Պոնի Մա, 25-րդ հորիզոնականում է՝ 34.5 միլիարդ դոլարով:

Սեպտեմբերին Ջեք Ման հայտարարեց Alibaba-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին, ինչի մասին նա տեղեկացրել էր դրանից մեկ տարի առաջ: Նա պահպանել է իր տեղը խորհրդի կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները