Լիբանանում ցուցարարները հավաքվել են պետական հիմնարկների առաջ՝ խոչընդոտելով նրանց աշխատանքին

17:31   07 Նոյեմբեր 2019    297

Բեյրութում և Լիբանանի այլ խոշոր քաղաքներում ցուցարարներն արդեն երկրորդ օրն է՝ պետական հիմնարկների առջև բողոքի ակցիաներ են անցկացնում՝ երկրի իշխանություններին ուղղված մի շարք պահանջներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արդեն երկու օր է՝ Կենտրոնական բանկի, Կրթության նախարարության, բջջային կապը սպասարկող կազմակերպությունների և այլ պետական կառույցների շենքերի մոտ ուսանողները, աշակերտները բողոքի ակցիա են անցկացնում։

Բողոքի ցույցի մասնակիցներն առաջին հերթին պահանջում են կենսապայմանների բարելավում, սոցիալական բարեփոխումներ՝ միևնույն ժամանակ կոչ անելով որքան հնարավոր է արագ ձևավորել փրկության անցումային կառավարություն և պատասխանատվության ենթարկել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կապ ունեն կոռուպցիոն սխեմաների և պետական միջոցների մսխման հետ։

Բեյրութի կենտրոնական հրապարակներում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական ցույցերը։ Հասարակական շարժումը ձևավորել է համակարգող խորհուրդ, որի կազմի մեջ է մտնում 100 քաղաքացիական հոսանք: Նշված խորհրդին զուգահեռ՝ զանգվածային ցույցեր են անցկացնում նաև ձախ հոսանքի կողմնակիցները․ ձախ հոսանքը գլխավորում է Կոմունիստական կուսակցությունը և դեմոկրատական երիտասարդական միավորումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները