Լուկաշենկոն բուժման կուրս է անցնում ԱՄԷ-ում. լրատվամիջոցներ

17:40   07 Նոյեմբեր 2019    292

Nexta թելեգրամյան ալիքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բուժում է անցնում Արաբական Միացյալ Էմիրություններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է mk.ru կայքը:

Աղբյուրը պնդում է, որ Լուկաշենկոն ծանր հիվանդություն ունի և ներկայում բուժում է անցնում Աբու Դաբիի էլիտար կլինիկաներից մեկում:

«Լուկաշենկոն կլինիկայի VIP թևում է պառկած արդեն 4 օր»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Բելառուսի իշխանություններն այս լուրերը չեն մեկնաբանել:

Հայտնի է, որ նոյեմբերի սկզբին Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է ԱՄԷ: Այցի պատճառով նա չի կարողացել մասնակցել Ալլա Պուգաչովայի՝ Մինսկում տեղի ունեցած համերգին, որի ժամանակ Լուկաշենկոն մտադիր էր երգչուհուն պարգևատրել «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները