ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ալ Բաղդադիի իրավահաջորդի «օրերը հաշված են»

19:21   07 Նոյեմբեր 2019    244

ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի իրավահաջորդի օրերը հաշված են, գրում է РИА Новости-ն։

«Իրաքում լինի, թե Սիրիայում, նրա օրերն այս աշխարհում հաշված են»,- լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ոչ ոք ոչինչ չգիտի նրա ծագման մասին և, ամենայն հավանականությամբ, նա իրենից ոչինչ չի ներկայացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բաղդադիի իրավահաջորդի մասին որոշ տեղեկություններ մեզ հայտնի են, սակայն այդ տեղեկատվությունը բավարար չէ, որպեսզի ես կարողանամ այդ մասին խոսել։ Այն, ինչ մենք գիտենք, մեզ չի տպավորել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հոկտեմբերի 26-ին Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները