Անջելինա Ջոլին որոշել է ընդմիշտ լքել ԱՄՆ-ն

19:43   07 Նոյեմբեր 2019    289

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ծրագրում է հեռանալ ԱՄՆ-ից, երբ երեխաները չափահաս դառնան։

Այս մասին նա ասել է Harper’s Bazaar-ի հետ հարցազրույցում: «Ես ցանկանում եմ այլ երկրում ապրել և կապրեմ, երբ երեխաներս 18 տարեկան դառնան։ Այժմ ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն է»,-բացատրել է Ջոլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դերասանուհին չի ասել, թե կոնկրետ որտեղ է պատրաստվում տեղափոխվել, բայց խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել Աֆրիկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի  


Վերնագիրի այլ պիտակները