Caviar-ը ներկայացրել է iPhone 11 Pro-ի ամենաթանկ տարբերակը աշխարհում

21:21   07 Նոյեմբեր 2019    271

Ռուսական Caviar ապրանքանիշը, որը մասնագիտանում է հանրաճանաչ գաջեթների շքեղ տարբերակների արտադրության մեջ, ներկայացրել է iPhone 11 Pro հավաքածուն:

Նրա համար ոգեշնչում է դարձել արեգակնային համակարգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հավաքածուի ամենաթանկ մոդելը կոչվում է Solarius և ստացել է 750 կարգի ոսկուց կմախք: Սարքը ստեղծելու համար օգտագործվել է այդ թանկարժեք մետաղի 500 գրամ:

iPhone 11 Pro Discovery Solarius-ի արժեքը 70 հազար դոլար է։ Այս պահին սա դրոշակակիր Apple սմարթֆոնի ամենաթանկ տարբերակն է աշխարհում: Ավելի թանկ է միայն նույն շարքից 511 Գբ հիշողությամբ iPhone 11 Pro Max-ը՝ 71,520 դոլար։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները