Հունվար – հոկտեմբերին Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրի ծավալը նվազել Է 14,9 տոկոսով

11:05   08 Նոյեմբեր 2019    154

Չինաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով տարեկան հաշվարկով կրճատվել Է 14,9 տոկոսով եւ կազմել 447,83 միլիարդ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության՝ նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, Չինաստանից ԱՄՆ արտահանման ծավալը հաշվետու ժամանակամիջոցում նվազել Է 11,3 տոկոսով՝ մինչեւ 347,787 միլիարդ դոլար: Ամերիկյան արտադրանքի ներմուծումը ՉԺՀ կրճատվել Է 25,4 տոկոսով եւ կազմել 100,043 միլիարդ դոլար:

Հոկտեմբերին երկու երկրների առեւտրի ծավալը կազմել Է 45,166 միլիարդ դոլար:

2018 թվականին Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել Է 633,52 միլիարդ դոլարի՝ ավելանալով 8,5 տոկոսով: Ըստ որում ԱՄՆ-ի բացասական հաշվեմնացորդը կազմել Է 323,32 միլիարդ դոլար՝ ավելանալով 17,2 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները