Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության պետը՝ Հայաստանի հետ սահմանին. Լուսանկարներ

10:10   08 Նոյեմբեր 2019    694

Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը այցելել են՝ Հայաստան պետական սահմանի պաշտպանությունն ու պահպանումը իրականացնող ՊՍԾ-ի սահմանապահ զորքերի Գազախի առանձին սահմանային դիվիզիայի զորամասեր և ստորաբաժանումներ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ՊՍԾ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում ստուգվել է՝ սահմանային դիվիզիայի կառուցվածքային ստորաբաժանումների մարտունակությունը, հանդիպումներ են անցկացվել սահմանային մարտական դիրքերում անձնակազմի հետ:

Է.Գուլիևը և Խ. Վելիևը ծանոթացել են՝ պետական սահմանի պաշտպանության և պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված՝ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների կատարման նպատակով անցկացված աշխատանքներին, տվել են անհրաժեշտ հանձնարարականներ՝ զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության մակարդակի բարձրացման, պետական սահմանի անձեռնմխելիության և անձնակազմի անվտանգության ապահովման, ռազմական կարգապահության ամրապնդման, զինծառայողների շրջանում իրավական քարոզչության ուժեղացման հետ կապված:




Hayatsk.info

Հեշթեգներ: Խանլար-Վելիև   Էլչին-Գուլիև  


Վերնագիրի այլ պիտակները