Չինացի կինը որդու տնային հանձնարարությունը բացատրելիս կաթված է ստացել

11:50   08 Նոյեմբեր 2019    163

Չինաստանում 36-ամյա կինը որդու մաթեմատիկայի տնային հանձնարարությունը բացատրելիս սրտամկանի կաթված է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպ տեղի է ունեցել Չինաստանի Խուբեյ քաղաքում: Կինը մի քանի անգամ փորձել է իր երրորդ դասարանցի որդուն բացատրել տնային հանձնարարությունը, սակայն տղան այդպես էլ չի կարողացել հասկանալ՝ ինչ է իրենից պահանջվում:

«Ես մի քանի անգամ բացատրեցի նրան, բայց նա այդպես էլ չէր կարողանում հասկանալ: Ես այնքան բարկացա, որ թվում էր՝ կպայթեմ: Այդ պահին սիրտս սկսեց արագ բաբախել, և սկսեցի դժվարությամբ շնչել»,- ասել է կինը:

Ամուսինը կնոջը հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ պարզվել է, որ կինը սրտամկանի կաթված է ստացել: Բժիշկներին հաջողվել է կարճ ժամանակում կնոջը ոտքի կանգնեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները