Տղամարդն ընկերուհուց բաժանվելուց հետո խոշոր գումար է շահել

12:17   08 Նոյեմբեր 2019    244

Ավստրալական Մելբուրնում տղամարդը մոտ մեկ միլիոն ավստրալական դոլար է շահել՝ մի քանր րոպե անց ընկերուհու հետ պաշտոնապես հարաբերությունները խզելուց հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Ըստ հրապարակման, տղամարդը Ավստրալիայում մեծ համարում ունեցող Մելբուրնի գավաթի խաղն է նայել, երբ աղջիկը ասել է, որ ցանկանում է բաժանվել։

Խորանալով հարաբերություններ պարզելու մեջ, միանգամից չի էլ հասկացել, որ իր կողմից խաղադրույք կատարած ձին առաջիններից է հատել վերջնագիծն ու ինքը խոշոր գումար է շահել։ Աղջկա հեռանալուց հետո էլ տղան բացել է խաղի արդյունքներն ու տեսել, որ շահել է։ Տղամարդն ասել է, որ շահած գումարով տուն է կառուցելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները