Boeing-ը բացատրել Է պարաշյուտի խափանումը Starliner տիեզերանավի վրա

12:44   08 Նոյեմբեր 2019    208

Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Boeing ընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ փորձարկման ժամանակ, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 4-ին Ուայթ-Սենդզ (ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգ) զինափորձարանում, Starliner օդաչուավոր տիեզերանավի վերադարձվող ապարատը վթարային փրկության համակարգի աշխատելուց հետո երկրի մակերեույթի վրա իջել Էր երկու, այլ ոչ թե երեք պարաշյուտներով:

NASA-ն դա ընդունելի Է համարել փորձարկման պարամետրերի եւ անձնակազմի անվտանգության համար, իսկ Boeing ընկերությունը հայտնել Էր բացվելիս չնախատեսված իրադրության մասին, բայց դա չի համարել պարաշյուտի խափանում:

«Մանրամասն նկարահանումների անալիզի եւ պարաշյուտի զննման շնորհիվ Starliner-ի թիմն արագորեն որոշել Է երեք պարաշյուտներից մեկի չբացվելու պատճառը՝ ձգովի եւ հիմնական պարաշյուտների միջեւ ֆիքսված միացման բացակայությունը»,-ասված Է Twitter-ում զետեղված Boeing-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել Է Boeing-ի նախագահ Ջոն Մալհոլանդը, որի խոսքը մեջբերում Է Spacenews ամերիկյան մասնագիտացված կայքը, մեխանիզմը, որը միացնում Է ձգովի եւ հիմնական պարաշյուտները, ճիշտ չԷր պատրաստվել, որի արդյունքում ձգովի պարաշյուտը չի կարողացել դուրս հանել հիմնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները