Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Բլումբերգը ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

13:46   08 Նոյեմբեր 2019    568

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Պարբերականը հաղորդում է, որ այս շաբաթ հնարավոր է նա ներկայացնի փաստաթղթերը Ալաբամա նահանգում դեմոկրատների «փրայմերիզին» մասնակցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկին քաղաքապետի խորհրդական Հովարդ Վոլֆսոնի խոսքերով՝ Բլումբերգը կարող է առաջադրվել նախագահական պաշտոնում ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու սպառնալիքի պատճառով:

«Մենք պետք է այնպես անենք, որ Թրամփը տանուլ տա»,- հայտարարել է Վոլֆսոնը: Նա ավելացրել է, որ Բլումբերգին անհանգստացնում է այն, ներկայիս թեկնածուներն անկարող են դա անել: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկա պահին Բլումբերգը վերջնական չի որոշել, թե արդյոք մասնակցելու է նախագահական ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները