Բիշքեկի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ Զոհեր կան

12:59   08 Նոյեմբեր 2019    262

Բիշքեկի կենտրոնում երեք անգամ պայթյուն է որոտացել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում՝ Չուի և Էրկինդիկ փողոցների խաչմերուկում: Ականատեսների խոսքով՝ նախ որոտացել է առաջին պայթյունը, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները։

Նշվում է, որ պայթյունի արդյունքում զոհեր կան, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Նախնական տվյալներով՝ պայթել են սրճարանի գազի բալոնները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիշքեկ  


Վերնագիրի այլ պիտակները