Ավստրիան պատրաստ Է հարթակ տրամադրել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների համար

14:21   08 Նոյեմբեր 2019    163

Ավստրիան միշտ պատրաստ Է հարթակ տրամադրել իրանական միջուկային պլանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ավստրիայի արտգործնախարարության զինաթափման, սպառազինությունների վերահսկման ու չտարածման հարցերի դեպարտամենտի տնօրեն Տոմաշ Հայնոցին:

«Մենք չենք կարող միջամտել, բայց մենք միշտ պատրաստ ենք հարթակ տրամադրել հետագա բանակցությունների համար»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով չտարածմանը նվիրված Մոսկվայի խորհրդաժողովում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները