Ոսկե բառեր․ Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի հայտարարությունը

16:03   08 Նոյեմբեր 2019    289

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից հնչեցված միտքն անվանել է ոսկե բառեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Զախարովան գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ոսկե բառեր: Ճշմարիտ և իրականությունն արտացոլող: ՆԱՏՕ-ի ներկայիս իրավիճակի մասին հստակ սահմանում»,-գրել է Զախարովան:

Զախարովան ուշադրություն է հրավիրել նաև Մակրոնի այն խոսքերի վրա, որ Եվրոպան պետք է մտածի իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժ: Նա հարցրել է, թե ինչպես կարող է Եվրոպան վերահսկել իր ճակատագիրը և նշել, որ ԵՄ-ն այժմ ինքնության և զարգացման ճգնաժամի մեջ է:

Ավելի վաղ Ֆրանսիայի Նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ է» ապրում։

«Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, դա ՆԱՏՕ-ի «ուղեղի մահն է»»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները