Թրամփն իր բարեգործական հիմնադրամն օգտագործել է քաղաքական նպատակներով. դատախազություն

17:35   08 Նոյեմբեր 2019    253

Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016թ. նախընտրական արշավի համար իր անձնական կարիքների համար օգտագործել է Trump Foundation-ի գումարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, Թրամփը պարտավոր է մի քանի ընկերությունների վճարել 2 միլիոն դոլար, քանի որ իր Trump Foundation-ը օգտագործել է քաղաքական նպատակների համար:

Դատարանը որոշել է, որ Թրամփն իր բարեգործական հիմնադրամն օգտագործել է քաղաքական նպատակների համար:

Թրամփն իր հերթին նշել է, որ երջանիկ կլինի ևս 2 միլիոն նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին: ԱՄՆ նախագահի կարծիքով` ինքը միակ մարդն է պատմության մեջ, որն այդքան գումար է նվիրաբերել բարեգործությանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները