Յովանովիչի դեմ «ստի արշավ» է կազմակերպվել. պետդեպարտամենտի պաշտոնյա

16:44   08 Նոյեմբեր 2019    181

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին «ստի արշավ» է իրականացրել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Ջորջ Քենթը:

Քենթը հայտնել է, որ ինքն էլ է հարձակման ենթարկվել Ջուլիանիի կողմից, սակայն Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նրան հրամայել է «ոտքի տակ չընկնել»:

Լսումների ժամանակ Քենթը 73 անգամ հիշատակել է Ջուլիանիի անունը: Նա ասել է, որ Ջուլիանին «զրպարտչական արշավ» է իրականացրել ընդդեմ Յովանովիչի:

«Նախկին դեսպան Յովանովիչի դեմ նրա պնդումներն ու մեղադրանքներն անհիմն էին և չէին համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Քենթը:

Ջորջ Քենթը նորից ցուցմունք կտա իմպիչմենտի հետաքննության շրջանակում նոյեմբերի 13-ին Ներկայացուցիչների պալատում կայանալիք բաց լսումների ժամանակ: Մարի Յովանովիչը ցուցմունք կտա նոյեմբերի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յովանովիչ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները