Չինաստանի գիտությունների ակադեմիան հույս ունի ընդլայնել համագործակցությունը ՌԳԱ-ի հետ

17:19   08 Նոյեմբեր 2019    199

Չինաստանի գիտությունների ակադեմիան (ՉԳԱ) հույս ունի ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ գիտատեխնիկական համագործակցությունը գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տրամախաչվող տարիների շրջանակներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Բայ Չունլին:

Ռուսաստանը եւ Չինաստանը 2020-2021 թվականները հայտարարել են գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տրամախաչվող տարիներ:

«Մենք հուսով ենք գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության տարիների շրջանակներում ամրապնդել գիտատեխնիկական համագործակցությունը մեր կարեւոր գործընկերոջ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ»,-ասել Է Բայ Չունլին:

Նա նշել Է, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերի, ակադեմիաների մակարդակով համատեղ գիտական սեմինարների, համատեղ նախագծեր հիմնելու հնարավորությունների քննարկման շնորհիվ կարելի Է ամրապնդել կապերը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ, խորացնել արդեն առկա համագործակցությունը, գտնել նոր հնարավորություններ, ինչպես նաեւ ընդլայնել փոխգործակցության ոլորտները:

«Մենք ելնում ենք այն բանից, որ հաջորդ երկու տարիներին գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցությունը կդառնա երկկողմ գիտատեխնիկական փոխգործակցության գլխավոր ուղղությունը»,-ասել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները