Disney ընկերությունը անվանել է «Օսկար»-ի թեկնածուներին

22:06   08 Նոյեմբեր 2019    285

Disney-ն առաջարկել է դերասանների և դերասանուհիների, ովքեր կարող են պայքարել «Օսկար» կինոմրցանակի համար:

Ավելի վաղ ստուդիան «Օսկար»-ի ղեկավարությանը տրամադրել էր ֆիլմերի ցանկ, որոնք կարող են մրցել տարբեր կատեգորիաներում, բայց թեկնածու արտիստների ցուցակը հրապարակվել է միայն հիմա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, Disney-ում որոշել են, որ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում կարող են մրցել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Ջերեմի Ռեները, Ջոշ Բրոլինը, Փոլ Ռադը և Դոն Չիդլը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները