Թրամփը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին

11:59   10 Նոյեմբեր 2019    258

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչով է զբաղվելու այն բանից հետո, երբ թողնի պետության ղեկավարի պաշտոնը:

Այս մասին հաղորդում է TASS-ը: Նրա խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա չի վերադառնա հեռուստատեսություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան հեռուստապրոդյուսերի հետ քննարկել է շոուին իր մասնակցության հարցը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

«Դա ճիշտ չէ, այդպիսի խոսակցություն երբեք չի եղել»,- բացատրել է Թրամփը: Նա խոստովանել է, որ ինքն առայժմ ժամանակ չունի նույնիսկ մտածելու հեռուստատեսության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները