Բրիտանական հետախուզությունը քաղաքական գործիչների հեռախոսները պաշտպանել է ռուսաստանցի հաքերներից. ԶԼՄ

12:30   10 Նոյեմբեր 2019    276

Բրիտանական հետախուզական MI5 գերատեսչությունը գաղտնի գործողություն է իրականացրել՝ ուղղված երկրի քաղաքական գործիչների հեռախոսների պաշտպանությանը ռուսաստանցի հաքերներից, գրում է Mirror-ը։

Բրիտանացի խորհրդարանականներին զգուշացում է ուղարկվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հաքերները գրոհել են որոշ քաղաքական գործիչների հեռախոսները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետախուզության խնդրանքով քաղաքական գործիչները ժամանակավորապես դադարեցրել են հեռախոսով հաղորդակցվելը, ինչը հանգեցրել է նրանց քարոզարշավի խափանման եւ անորոշության ընտրությունները պլանավորելիս։

Հաքերային գրոհի ենթարկված քաղաքական գործիչներին խորհուրդ է տրվել լռություն պահպանել «օտարերկրյա միջամտության» մասին։ Բացի այդ, նրանց հրահանգել են չօգտագործել իրենց սովորական հեռահաղորդակցության միջոցները, քանի դեռ չեն ազատվել գրոհի հետեւանքներից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանական-հետախուզություն  


Վերնագիրի այլ պիտակները