Ֆրանսիայի ափերին նետել են 150 կգ կոկաին

13:31   10 Նոյեմբեր 2019    172

Ֆրանսիայի բնակիչները երեք շաբաթ շաբաթ շարունակ երկրի ատլանտյան ափին գտնում են սպիտակ փոշիով փաթեթներ:

Անցկացված լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ դա կոկաին է, որի ընդհանուր քաշը գերազանցում է 150 կգ-ը: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: Փորձագետների կարծիքով՝ թմրանյութերը եղել են զբոսանավի վրա, որը խորտակվել է փոթորկի ժամանակ: Ենթադրվում է, որ այն ստացվել է Անտիլյան կղզիներից կամ Լատինական Ամերիկայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մաքսավորները վստահ են, որ թմրանյութերը նետել են այն հաշվով, որ դրանք կմոտեցնեն ափին, որտեղ դրանք ծովից կհավաքեն իրենց հանցակիցները: Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները ակտիվորեն պարեկություն են անում Ֆրանսիայի ամբողջ ափերին: Գործի են դրվել նույնիսկ ուղղաթիռներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները