Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանել են Warner Brothers ստուդիան - VIDEO

13:56   10 Նոյեմբեր 2019    245

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով ստիպված են եղել տարհանել Warner Brothers կինոստուդիան Լոս Անջելեսից հյուսիս-արևելք:

Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Ստուդիայի տարածքում ոչինչ չի այրվում՝ տարհանումն իրականացրել են որպես նախազգուշական միջոցառում: Հաղորդվում է, որ այնտեղ կառույցներին ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինոստուդիային մերձ Կալիֆոռնիայի անտառների հրդեհների մարման աշխատանքներին մասնակցել են հրդեհային պաշտպանության ծառայության 230 աշխատակիցներ: Նրանցից մեկը տուժել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հրդեհային պաշտպանության ծառայության վերջին տվյալներով՝ անտառային հրդեհներ են գրանցվել Warner Brothers ստուդիայի և Universal Studios ատրակցիոն պարկի, ինչպես նաև Գրիֆիթ պարկի շրջանում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները