Մահացել է The Beatles-ի շապիկների հեղինակ Ռոբերտ Ֆրիմանը

14:18   10 Նոյեմբեր 2019    190

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը, որը հայտնի է որպես The Beatles-ի ալբոմների որոշ շապիկների հեղինակը:

Այս մասին հայտարարել է երաժիշտ Փոլ Մաքքարթնին իր պաշտոնական կայքում: Ըստ ՄաքՔարթնիի՝ Ֆրիմանի ձևավորած շապիկները դարձել են խմբի պատմության մեջ ամենանշանակալիները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա լուսանկարչին անվանել է «ամենամեծ պրոֆեսիոնալ» և «յուրօրինակ մտածող» և հրապարակել է Ֆրիմանի հեղինակած որոշ լուսանկարներ: Լուսանկարչի մահվան պատճառը չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: The-Beatles   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները