ԱՄՆ-ում McDonalds-ի հաճախորդին սխալմամբ մարիխուանայով թեյ են մատուցել

15:20   10 Նոյեմբեր 2019    254

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում 24-ամյա տղամարդուն McDonald's-ում մարիխուանայով կանաչ թեյ են մատուցել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, տղամարդը պատմել է, որ ըմպելիքը խմելուց հետո իրեն զգացել է «օդապարուկի պես թռչելիս», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամերիկացին McNuggets է պատվիրել հավի հետ, ինչպես նաև քաղցր թեյ սառույցով և կիտրոնի հավելյալ բաժնով (extra lemon): Երիտասարդ ամերիկացու կարծիքով՝ հաստատության աշխատակիցները «extra lemon» արտահայտությունը ընկալել են որպես թմրանյութի փողոցային անվանումը»:

Նա նշել է, որ մարիխուանայի 3 փաթեթ է գտել թեյի բաժակում, սակայն միանգամից չի հասկացել, որ դա թմրանյութ է, քանի որ մինչ այդ երբեք չէր փորձել և չգիտեր, թե ինչ համ ունի մարիխուանան: Նշվում է, որ գործով զբաղվում է ոստիկանությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: McDonalds   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները