Ճապոնիայում ռեկորդային՝ 46 000 դոլար, գնով ձյունե ծովախեցգետին է վաճառվել - VIDEO

15:45   10 Նոյեմբեր 2019    226

Ճապոնիայի Տոտորի վարչական կենտրոնում նոյեմբերի 7-ին հսկայական ձյունե ծովախեցգետին է վաճառվել 5 մլն իենով ($46,000):

Ինչպես հայտնում է CNN-ը, ըստ աճուրդի կազմակերպիչների՝ դա ամենաբարձր գինն է, որը երբևէ վճարվել է այդ տեսակի ծովախեցգետնի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վաճառված ծովային արարածն արու է եղել, որը կշռել է 1.2 կգ, իսկ լայնությունը կազմել է 14.6 սմ: Վաճառքի գինը գերազանցել է Գինեսի նախորդ ռեկորդը, որը կազմել 2 մլն իեն ($18,000): Այն սահմանվել էր անցյալ տարի կրկին Տոտորիում:

Հաջողակ գնորդը ձկնեղենի մեծածախ վաճառք իրականացնող ընկերության նախագահ Տեցուձի Համաշիտան է: Ինչպես նշվում է, թանկարժեք ծովախեցգետինը կմատուցվի Տոկիոյի կենտրոնական Գինձա թաղամասի շքեղ ռեստորնանում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները