«Դա արդեն նյարդայնացնում է»․ Լեոնարդոն՝ Զիդանի մասին

16:49   10 Նոյեմբեր 2019    613

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հայտարարությունները, թե հարձակվող Կիլիան Մբապեն երազում է մադրիդյան ակումբում խաղալու մասին։

«Անկեղծ ասած, դա մի փոքր վրդովվեցուցիչ է: Դա արդեն նյարդայնացնող է։ Հիմա ժամանակը չէ մեր թիմի խաղացողին անընդհատ քննարկելու, և սա առաջին դեպքը չէ: Կարծում եմ` ժամանակն է՝ կանգ առնել արդեն:

Ես շատ եմ հարգում Զիդանին, բայց հիմա չպետք է դիպչել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, անհավատալի խաղացողի: Մենք շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեր թիմի համար, նա ևս 2,5 տարվա պայմանագիր ունի»,- ասել է Լեոնարդոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի մադրիդյան ակումբ: «Ես չգիտեմ: Խաղացողն է կայացնելու որոշումը: Հիմա նա խաղում է ՊՍԺ-ում, տեսնենք՝ ապագայում ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ ոչ:

Գիտեմ, որ նա միշտ ասում էր, որ «Ռեալի» համար խաղալն իր երազանքն է»,- ասել էր Զիդանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆրանսիացու համար «Ռեալը» պատրաստ է վճարել 300 միլիոն եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զիդան   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները