Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները շատ լավ են անցնում, բայց ԱՄՆ-ին ճիշտ գործարք է պետք. Թրամփ

17:50   10 Նոյեմբեր 2019    262

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ասել է, որ Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները «շատ լավ» են անցնում, բայց Միացյալ Նահանգները Չինաստանի հետ պայմանագիր կկնքի, եթե միայն դա «ճիշտ» գործարք լինի Ամերիկայի համար, տեղեկացնում է Reuters-ը։

Թրամփը Էնդրյուս ավիաբազայում լրագրողներին Ալաբամա մեկնելուց առաջ ասել է, որ բանակցություններն ավելի դանդաղ են ընթանում, քան ինքը կցանկանար, բայց «Չինաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել ավելի շատ, քան ինքը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Առեւտրային բանակցությունները Չինաստանի հետ առաջ են գնում։ Ես կարծում եմ, որ եթե մենք համաձայնագիր կնքենք, դա կլինի հիանալի համաձայնագիր, եւ եթե դա հիանալի համաձայնագիր չլինի, ես այն չեմ կնքի»,- ասել է նա։ «Ես կցանկանայի գործարք կնքել։ Բայց դա պետք է լինի ճիշտ գործարք»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները